Ռուսաստանում անցկացվել են բլոկչեյնի հիման վրա աշխարհում խոշորագույն ընտրությունները
Բլոկչեյն տեխնոլոգիայի և թափանցիկ կրիպտոալգորիթմների վրա հիմնված հարթակը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորի նախագծերից մեկն է։
Ընտրություններին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 40 հազար ընտրողներ, ինչը դրանք դարձրել է խոշորագույնը բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ առցանց-քվեարկությունների պատմության մեջ։ Polys համակարգի միջոցով կարելի էր քվեարկել անձնական մոբայլ սարքերով կամ 110 ընտրական տեղամասերում տեղադրված սարքերով։
Աղբյուր՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն