ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գ. Բաղրամյանն ԱՄԷ- ում մասնակցել է Աբու Դաբիում կայացած
Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել են էներգիայի փոխակերպման աշխարհաքաղաքականությունը, էներգախնայողության սոցիալ-տնտեսական օգուտները, հիդրոէներգետիկայի դերը էներգետիկ բնագավառի փոխակերպման մեջ: Անդրադարձ է եղել կայուն զարգացման վրա վերականգնվող էներգետիկայի ազդեցությանը, ընդգծվել է տարբեր երկրների տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում լավագույն փորձը կիսելու և ընդհանուր կարիքներն ու առաջնահերթությունները բացահայտելու կարևորությունը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները