2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստը սկսվել է Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ
Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: Նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը և այլք: Արձանագրվել է, որ 2018 թ-ի նոյեմբերին ևս դիտվել է ամսվա սեզոնայնության համեմատ ցածր գնաճ՝ 1.0%, որը հիմնականում պայմանավորվել է «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի գների փոփոխություններով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է -0.3 տոկոսային կետ:
Մամուլի հաղորդագրություն