Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:Կարեն Նազարյանը կաթողիկոսին ներկայացրել է պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ մասնավոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ և դրա հեռանկարներին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին