ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վ. Ներսեսյանը Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շ. Ուայթհաուսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն
ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ընդլայնելու և խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարևորելով անձամբ սենատորի և Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը: Կողմերը բարձր են գնահատել Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին