ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շ. Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը,
ով հայտնել է, որ այս տարի ԱԶԲ-ն հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը, որը համահունչ կլինի նոր կառավարության զարգացման ռազմավարության հետ, ինչի համար խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նա հավելել է, որ գործընկերության ռազմավարության մեջ շեշտադրում է լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու կապակցելիության, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսական աջակցության վրա:
Աղբյուր՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին