Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հ. Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝
հանձնարարելով խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին: Նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում: Արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինարարության 9 դեպք: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 12/4 և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան