Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկմանը
Այն կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները ներկայացրել են ՀՀ ԱԺ և ՀՀ կառավարություն ուղարկվող կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ քայլերի և լուծումների վերաբերյալ իրենց առաջարկները՝ կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման և դատապարտման, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման և գնահատման, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ մոտեցումների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին