Փետրվարի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և Լեհաստանի Սենատի նախագահ Ս. Կարչևսկին անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը
ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն ձեռք կբերի նոր դրական որակ և կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Կարևորելով ԵՄ և ՀՀ միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ՀՀ դեսպանը նշանակալից է համարել այն հանգամանքը, որ Լեհաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներն առաջիններից են եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը պատշաճ ժամկետներում ավարտին հասցնելու գործում։
Աղբյուր՝ mfa.am