ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ. Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում Դ. Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազեցման, միջադեպերի կանխարգելման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարումը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին