ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի ներթափանցման փորձը։ Մասնավորապես՝ քաղաքացի Ս․ Մ․-ի կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ․ Մ․-ի անվամբ որպես հանձնուք ներկայացված «Օռսկ» մոդելի սառնարանի զննությամբ հետնամասում՝ հատուկ պատրաստված թաքստոցում, հայտնաբերվել է 39 բջջային հեռախոս, այդ թվում՝ 31 «Nokia» մոդելի կոճակավոր, մեկ «BQS-4555», 3 «Samsung», 1 «Beeline», 1 «Senseit», 2 «Iphone» մոդելների սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, ինչպես նաև բջջային հեռախոսի 31 լիցքավորիչ, 29 մարտկոց և 3 ականջակալ։ Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր։
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին