Հայաստանի խորհրդարանի նախագահ Ա. Միրզոյանը Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու
և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները։ Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է նաև միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը: Լ. Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ ևս շարունակական կլինի:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ