Փետրվարի 16-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիա
համագործակցության հռչակագիր են ստորագրել` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը: Առաջիկա օրերին համագործակցության հռչակագիրը պետք է հաստատվի այն ստորագրած ՔՀԿ-ների կոալիցիաների իրավասու մարմինների կողմից:
Ուժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը ծնվել և մշակվել է փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում:
Մամուլի հաղորդագրություն