Փետրվարի 15-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Բայբուրդյանը ներկա է գտնվել Կալիֆորնիայի նահանգային Սենատի լիագումար նիստին,
որի ընթացքում սենատոր Սքոթ Ուիլքը պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ ծանոթացնելով նրա կենսագրությանն ու անցած դիվանագիտական ճանապարհին: Ս. Ուիլքը ներկայացրել է Կալիֆորնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, բարեկամական կապերի ընդգրկուն շրջանակն ու փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները: Ընդունելության ընթացքում Կալիֆորնիայի Սենատի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակելու Կալիֆորնիա-Հայաստան կապերի խորացմանը միտված շփումներն ու գործնական քայլերը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ