Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ա. Բեռիելը և հայաստանյան ներկայացուցիչ Զ. Չատինյանը քննարկել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին հատկացված 23.2 մլն եվրո դրամաշնորհի մեկնարկային գործընթացները, ինչպես նաև արդեն իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։ Վերջինիս շրջանակներում 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ ուղղված անտառների վրա ճնշումների նվազեցմանը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին