«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհի առաջնորդներին եւ առաջատարներին հրավիրել էր քննարկման՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված
«Անտեսումից դեպի պաշտպանություն. Պաշտպանելու պատասխանատվության վերաստանձնում» թեմայի շուրջ, որին մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հումանիտար գործիչներ: Քննարկվել է, թե ինչպես իրագործել պաշտպանության պատասխանատվության (R2P) սկզբունքները՝ ցեղասպանություններին, էթնիկ զտումներին, պատերազմի ընթացքում և մարդկության դեմ իրագործվող հանցանքներին արձագանքելու և դրանք կանխարգելելու համար: Միջոցառումը վարել է միջազգային թոք-շոուների վարող Ալի Ասլանը:
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն