Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը և ԱՀ պետական նախարար Գ. Մարտիրոսյանը կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը
և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք են եղել, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն: Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
Աղբյուր՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ