Երկու շաբաթ շարունակ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունոցել առցանց ծանոթանալու և ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկները
Երևանի 2018թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվությունների մասին: Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցել են անհատ քաղաքացիներ, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պատասխանելով քաղաքացիների՝ վթարային շենքերի խնդրի վերաբերյալ հարցին՝ քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը նկատել է, որ մայրաքաղաքում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից այս պահին առկա տեղեկատվությամբ 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան