Ինչպե՞ս անել, որ հանրության և հատկապես զբոսաշրջիկների համար մշակութային օջախները հետաքրքիր դառնան: Երևանի քաղաքապետարանն արդեն եզրակացրել է
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում և պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի և մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ, սակայն այդ մասին քչերը գիտեն: Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալին տնօրենն ասել է, որ ամեն ամիս թանգարանը հյուրընկալում է 300-400 այցելուի, սակայն փոխքաղաքապետի այցի ավելի քան մեկ ժամվա ընթացքում թանգարան այդպես էլ ոչ ոք չի մտել։ «Թանգարանների աշխատակիցների համար կկազմակերպվեն մենեջմենթի դասընթացներ: Եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ պատրաստ ենք վերանայել: Պետք է նկարահանվեն և ներկայացվեն տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը»,-նշել է քաղաքապետի տեղակալը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ