ՀՀ ԿԳՆ- ում տեղի է ունեցել ԵԽ Ազգային փոքրամասնությունների և լեզուների եվրոպական խարտիայի շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններով նախատեսված հերթական 5-րդ զեկույցի
մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների` վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի, կրթության և գիտության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ