ՀՀ ԿԳՆ- ում ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հ. Դավեյանը: Նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ:
Մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին: Նախագծի մանրամասները՝ teladrutyun.am- ում։