ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԲ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի ծրագրի ղեկավար Լ. Էրսադոյին
Քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագրին և այդ համատեքստում Հայաստանի ինդեքսին վերաբերող հարցեր, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության ցուցանիշներին: ՀԲ ներկայացուցիչը կարևորել է մարդկային կապիտալի ինդեքսի բարելավման նպատակով գործողությունների ծրագրի մշակմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Միաժամանակ Լիրե Էրսադոն հույս է հայտնել, որ կառավարության նոր ծրագրում մարդկային կապիտալի զարգացմանը կարևոր տեղ է տրվում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ