ՀՀ ՊԵԿ- ի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ
Քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՎՀ եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության ստորագրման և տվյալների փոխանակման տեխնիկական իրագործմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել արձանագրության բովանդակության շուրջ: Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո:
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին