Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության կարճաժամկետ դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերի հանձնումը
Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յ. Ստակյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տ. Թադևոսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել սոցիալական գործընկերներ, գործատուներ և Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան