ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝
բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից: Բացման խոսքով հանդես եկավ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ