ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յ. Լովոչկինային և Ա. Շիրցելին
Ա. Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև դատաիրավական համակարգում: Քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին առնչվող հարցեր:
Աղբյուր՝ prosecutor.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին