ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արժանահավատ տվյալներ է ստանում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմիններում կոռուպցիոն դրսևորումների մասին
Այսօր այս մասին ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատակիցների հետ մեթոդական հանդիպմանն ասել է նախարարի առաջին տեղակալ Գ. Գասպարյանը։ Փոխնախարարն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու այս հարցում՝ բացառելու կոռուպցիան։ Այս պայքարում կարևոր է, որ նախարարությունը ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվի կոռուպցիոն ցանկացած դրսևորման վերաբերյալ։ Հանձնարարվել է տեղեկանք ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց թվի դինամիկայի մասին՝ ըստ տարածքային հանձնաժողովների 2018 թվականից մինչև այսօր։
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան