Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ
ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին: Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարևոր գործոններ ուսումնասիրելու նպատակով: Քննարկման հիմնական թեման եղել է առաջնորդների առանցքային դերը բարեփոխումների խթանման գործում: Ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ