Երևանում այսօր ամփոփվել է մարտի 13-ից 15-ը Հայաստանում անցկացվող «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցը,
որի շրջանակում Հայաստան են ժամանել պատվիրակություններ Թունիսից, Պաղեստինից և Լիբիայից։ Այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՏԻ մարմինների ներկայացուցիչները, փորձագետները պատվիրակության անդամներին են ներկայացրել համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձը: Ուսուցողական այցը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան