Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունը սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը
Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական հարցերով աշխատանքային հատուկ խումբ: Բլոկչեյնի ոլորտում գործող ընկերությունների առանձնահատկությունը նրանց արագ աճն ու ազատ տեղաշարժն է աշխարհով մեկ: Եվ քանի որ կրիպտոարժույթներին և բլոկչեյնին հարող հարցերի հստակ կարգավորումներ երկրների մեծամասնությունը դեռ չունի, այսպիսի ընկերություններն անընդհատ փնտրում են իրենց գործունեությանն առավել համապատասխան և գրավիչ օրենսդրական դաշտ ունեցող պետություններ: Հայեցակարգի առավել մանրամասն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով: