Մարտի 19-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ
Նույն օրը զննության են ենթարկվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Վ.-ին։ Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս։ Մարտի 19-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ջ. Տ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ռ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանից հայտնաբերել են գործարանային արտադրության 56 խաղաթուղթ, 2 wi-fi սարք և բջջային հեռախոսի 2 բաժանորդային քարտ։
Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ