Մարտի 19-ին մեկնարկել են Հայաստանում Մալթայի երաժշտության օրերը
Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Համերգի դիրիժորներն էին Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել մալթացի այլ կատարողների։ Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ