Մարտի 22-ին ներկայացվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող
«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» 3.3 մլն եվրո ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էր 2015 թ.-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի է ունեցել Ձորաղբյուրում վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում նոր Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողությունների բարելավման նպատակով:
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին