ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում,
որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Ս. Մակյանը: Նոր գործիքի ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարարի խորհրդական Գ. Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է։ Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի ենթադրում։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ