ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում
Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ժողովի ընթացքում ներկայացրել է 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ