ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրները
ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջը ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է: Քոլեջի ունկնդիրների այցը արտագնա ուսումնական գործընթացի մասն է: Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ