26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի
Այս պահին նա ակտիվ աշխատում է նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է: 17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը. նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը:
Աղբյուր՝ Facebook