Բուենոս Այրեսում՝ ՀՀ դեսպանությունում դեսպան Է. Մկրտումյանը և Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրեն Խ. Օրասիօ Գարսիան քննարկել են
միգրացիայի ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները, ներառյալ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այդ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կազմակերպման մեխանիզմներին և կարգավորումներին՝ ՀՀ դեսպանը կարևորել է հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը և պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնել երկուստեք փորձի փոխանակման նպատակով արգենտինացի պաշտոնյայի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ