ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ Ա. Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝
ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ: Օրակարգում ՀՀ կառավարության 18.04.2019թ. նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն է եղել:
Մամուլի հաղորդագրություն