Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Ա. Վարդապետյանը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում շրջայց է կատարել
քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ: Գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև առաջիկայում լուծում պահանջող մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը։
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ