Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը,
որը նվիրված է հայ ժողովրդի մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ութ խորագրից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին