Ապրիլի 21-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում,
որին մասնակցել են Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանից ընտրված բարձրաստիճան պաշտոնյաներ, Սալոնիկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների սպասավորներ, զինվորականներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ