Արդարադատության նախարարի տեղակալներ Վ. Քոչարյանի և Ա. Ասատրյանի մասնակցությամբ մեկնարկել է ԵՄ/ԵԽ համագործակցությամբ իրականացվող
«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Ն. Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Մ. Լոբովը, ԵՄ Հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գ. Ս. Դե Լա Ռոսան և ՀՀ ԱԳՆ ԳԼԿ ազգային համակարգող Տ. Սամվելյանը: Միջոցառման ընթացքում տրվել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում» ծրագրի մեկնարկը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը