ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են
«Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցել են ՍԱՏՄ պետ Գ. Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վ. Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ: Ագրարային համալսարանի ռեկտոր Վ. Ուռուտյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու:
Աղբյուր՝ snund.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին