Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվել է բարեխոսության կարգ՝
ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ: Այնուհետև, եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, կայացել են ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ վիրահայոց թեմի հովվության, համայնքային կառույցների, հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ: Կազմակերպվել է բացօթյա ցուցահանդես, որում ներկայացվել են դեպքերին ականատես գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ Եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:
Աղբյուր՝ mfa.am