2019 թվականի ապրիլ ամսից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հրավիրում է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտներին մասնակցելու
ՀՑԹԻ կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրին: Հաշվի առնելով թեմայի ներկայացման բարդությունը և բազմազանությունը՝ Կրթական ծրագրերի բաժինը և նրա ղեկավար Քրիստինե Նաջարյանը, մշակել են հատուկ մեթոդաբանությամբ և ստեղծարար մոտեցումներով դասընթաց: Խմբի անդամների քանակը սահմանափակ է՝ 20-25 աշակերտ: Մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել՝ ուղարկելով դպրոցի անունը, դասարանը, հեռախոսահամարը [email protected] էլեկտրոնային հետևյալ հասցեին:
Մամուլի հաղորդագրություն