Ապրիլի 24-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ,
որոնց ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ դեսպան Տ. Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Ս. Քարաբուլութը, Ջ. Վորդևինդը և այլք։ Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ են զետեղել Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում։
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ