ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Կարապետյանը հանդիպել է
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ: ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում բարեփոխումների ընթացքով:
Մամուլի հաղորդագրություն