Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին և հայոց երկու խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում:
ԱԺ նախագահը կարևորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձևավորումը: Նա կարևորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները և խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ