«Գյոթե ինստիտուտը» հրավիրում է «Սահմանը» շրջիկ ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մայիսի 17-ին 18։00-ին Հայ Արտ մշակութային կենտրոնում
Հետխորհրդային երկրներով շրջագայող այս ցուցահանդեսի վերջին կայարանը Երևանն է։ Ժամը 18։00-ին ցուցահանդեսի համադրողներ Տիբո դե Ռոյթերն ու Ինկե Առնսը շրջայց կկազմակերպեն մամուլի ներկայացուցիչների և հանդիսատեսի համար։ Իսկ պաշտոնական մեկնարկը, որին ներկա կլինի նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, կտրվի ժամը 19։00-ին։ Ցուցահանդեսի կենտրոնում արվեստագետների երիտասարդ սերունդն է, որոնք այս շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ միասին ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց անդրադարձն ու ընկալումը:
Հայ Արտ մշակութային կենտրոն